կարևոր
1134 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 21:17

Լավրովը և Շոյգուն կմեկնեն Թուրքիա՝ տարածաշրջանային հարցերով խորհրդակցություն անցկացնելու

Լավրովը և Շոյգուն կմեկնեն Թուրքիա՝ տարածաշրջանային հարցերով խորհրդակցություն անցկացնելու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը կմեկնեն Թուրքիա՝ միջգերատեսչական ռուսական պատվիրակության գլխավորությամբ, տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար, այս մասին հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչությանը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը եւ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն 2020 թվականի հունիսի 14-ին կմեկնեն Թուրքիա՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության գլխավորությամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: