կարևոր
1661 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 21:03

Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին. Արայիկ Հարությունյան

Արցախում մահացել է ամենատարեց բնակիչը` 111-ամյա Արեւհատ տատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը.

«Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին: Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա:

Լույս իջնի հոգուն…»: