կարևոր
1213 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 20:51

«Պրագա» հյուրանոցի շենքում հրդեհը մարվել է. աշխատանքներին տեղում հետեւել է նախարարը

«Պրագա» հյուրանոցի շենքում հրդեհը մարվել է. աշխատանքներին տեղում հետեւել է նախարարը

Հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նշենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։