կարևոր
1992 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 20:34

Հայտնաբերվել է Մալաթիայում ինքնաձիգից կրակոցներ արձակած և 21-ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառած անձը

Հայտնաբերվել է Մալաթիայում ինքնաձիգից կրակոցներ արձակած և 21-ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառած անձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են հունիսի 10-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 174 դպրոցի բակում Երևանի բնակիչ, 21-ամյա Մհեր Սդամյանին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները այնուհետև կատարել են բացատրական աշխատանքները, ինչի արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել նույն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գևորգյանը, ով այնուհետև ներկայացրել է հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը՝ իր պահունակով, որի մեջ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի 42 հասցեի մոտ, որին մասնակցել են մի խումբ անձինք, որոնց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և այդ ժամանակ Դ. Գևորգյանը կակոոցներ է արձակել ինքնաձիգից, որտեղից էլ Մ. Ադամյանը ձախ ոտքի հրազենային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Դ. Գևորգյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 10-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակից և նա 21-ամյա Մհեր Ադամյանն էր: