12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո այսօր՝ ժամը 18:00-ին պետք է հանդես գար բրիֆինգով, որին պետք է մասնակցեին նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարության
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Սակայն բրիֆինգին վարչապետը մասնակցել է միայնակ։ ArmLur.am-ը փորձել է պարզել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պատճառը, թե ինչու մյուս երկու մասնակիցները ներկա չեն գտնվել բրիֆինգին։ Սակայն վարչապետի խոսնակը չի ցանկացել մանրամասնել պատճառները և միայն նշել է, որ զուտ տեխնիկական խնդիր է եղել։
Հավելենք, որ բրիֆինգի ընթացքում վարչապետը պատասխանել է լրատվամիջոցների կողմից հնչեցված երկու հարցի։