01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության արդյունքում:
«Ես քաղաքացիներին որևէ բանում չեմ մեղադրում, ներկայացնում եմ այն, ինչ կա: Փորձում եմ օգնել քաղաքացիներին, ինքս ինձ և կառավարությանը, և դա մեր ընդհանուր խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ մեր իրավիճակը, դրա բարդություններն ու հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրն է ախտորոշել պրոբլեմը, որպեսզի կարողանանք լուծել այն»,-ասաց վարչապետը հունիսի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների ինչ չհամակարգվածություններ են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի մաքսիմալ արդյունավետ, բայց միևնույն է վարչապետի հիմնական թեզը այս հարցում շարունակում է մնալ հետևյալը, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցությամբ:
Վերադառնալով քաղաքացիներին մեղադրելու խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ, ի վերջո, քաղաքացին է դառնում ստեղծված իրավիճակի թիվ մեկ զոհը, ուստի ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Ըստ Փաշինյանի՝ տվյալ դեպքում իրենք պարտավոր են քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը, պատճառահետևանքային կապերը, որոնք բոլորին բերում են այս վիճակի: