20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նովակ Ջոկովիչի կազմակերպած թենիսի «Ադրիա տուր»-ի Բելգրադի մրցաշարը հաղթանակով մեկնարկեցին Գրիգոր Դիմիտրովը և Դոմինիկ Տիմը:
Դիմիտրովի անդրանիկ մրցակիցը սերբ Դուշան Լայովիչն էր: 1 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում բուլղար թենիսիստը հաղթեց երեք սեթերից հետո` 4:3, 3:4, 4:1: Մյուս մրցախաղում Դոմինիկ Տիմի հակառակորդը Դամիր Զումհուրն էր: Երկու սեթերից հետո հանդիպումը դադարեցվեց Զումհուրի վնասվածքի պատճառով:
Սերբ թենիսիստի կազմակերպած մրցաշարին մասնակցում են ATP դասակարգման աղյուսակի մի շարք առաջատարներ: Մասնակիցները բաժանված են երկու ենթախմբի: Առաջին խմբում (Ջոկովիչի խումբ) հանդես են գալու Նովակ Ջոկովիչը, Վիկտոր Տրոիցկինը, Ֆիլիպ Կրաինովիչ և Ալեքսանդր Զվերևը: Երկրորդ խմբում (Տիմի խումբ) կմրցեն Գրիգոր Դիմիտրովը, Դուշան Լայովիչը, Դոմինիկ Տիմը և Դամիր Զումհուրը: