կարևոր
1408 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 18:43

Մխիթարյանը մոտ է վերջնականապես «Ռոմա» տեղափոխվելուն

Մխիթարյանը մոտ է վերջնականապես «Ռոմա» տեղափոխվելուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով և վերջնականապես կտեղափոխվի իտալական «Ռոմա»:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, «Արսենալ»-ն ուզում է Զասթին Կլյույվերտի համար «Ռոմա»-ին տալ 20 միլիոն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: Գործարքը կարող է իրականություն դառնալ, քանի որ Մխիթարյանի գործակալը` Ռայոլան, նաև Կլյույվերտի գործակալն է:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Սակայն Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի վերջը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:           

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: