01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի իշխանությունները 29,5 հազար բնակչի են տարհանել հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով: Այս մասին հաղորդում է Չինաստանի «Սինխուա» գործակալությունը:
Որոշ շրջաններում անցած օրվա ընթացքում մեկ ժամում ավելի քան 160 մմ տեղումներ են գրանցվել, որի պատճառը գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն է: Բարձր ռիսկի գոտում հայտնվել է ավելի քան 700 հազար մարդ։ Տարերային աղետների կանխարգելման և չեզոքացման նահանգային կենտրոնը հայտարարել է տարածաշրջանում արտակարգ իրավիճակների արձագանքման բարձր մակարդակի ներդրման մասին:
Տեղացի օդերևութաբանները նշում են, որ երկրի այդ հատվածում տեղատարափ անձրևներն ամենաուժեղն են վերջին 60 տարվա ընթացքում: