կարևոր
2092 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-13 18:28

Նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ԱԻՆ ՓԾ տնօրենը դեպքի վայրում է։