կարևոր
956 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-13 17:43

Կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։

«Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։

Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։