կարևոր
1420 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 16:40

Վիետնամում բեռնատարը մխրճվել է շուկայում վաճառողների մեջ․ կան զոհեր

Վիետնամում բեռնատարը մխրճվել է շուկայում վաճառողների մեջ․ կան զոհեր

 Բեռնատարը մխրճվել է վիետնամական Դակնոնգ հարավային նահանգում առևտրականների մեջ. հինգ մարդ զոհվել է, հինգը վնասվածքներ են ստացել և ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վթարը տեղի է ունեցել Դակմիլ շրջանում։

Բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի և մի քանի մոտոցիկլետի, որոնք կանգնած էին ճամփեզրին: Այնուհետև մեքենան մտել է շուկա, շրջվել և մխրճվել մարդկանց մեջ։

Բոլոր մահացածները եղել են կին առևտրականներ, մոտ 43-60 տարեկան։

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի ակն իջել էր։ Վարորդը ձերբակալված է, նրանից վերցրել են ալկոհոլի և թմրանյութերի թեստեր։