12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով. տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նա։