կարևոր
1778 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 16:02

Սանկտ Պետերբուրգում հոգեբուժարանի պացիենտներից մեկն այրել է հիվանդասենյակը

Սանկտ Պետերբուրգում հոգեբուժարանի պացիենտներից մեկն այրել է հիվանդասենյակը

Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան hոգեբուժության և նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում հունիսի 12-ին հրդեհ է բռնկվել։ Հոգեկան խանգարմամբ պացիենտն այրել է հիվանդասենյակներից մեկը։ Այս մասին հայտնել են քաղաքային դատախազությունից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ինչպես հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը, հրդեհը տեղի է ունեցել Բեխտերևի անվան կենտրոնի չորրորդ հարկում՝ 10 քմ մակերեսով տարածքում: Տուժածներ չկան։ Մարդիկ դուրս են բերվել շենքից, մինչև հրշեջների ժամանումը։

Նևսկի շրջանի դատախազությունն այդ միջադեպի վերաբերյալ նյութերն առգրավել է ԱԻՆ հետաքննության մարմիններից և դրանք փոխանցել քննչական մարմիններին։ Վերջիններս հրկիզման փաստով քրեական գործ են հարուցել «Ուրիշի գույքի դիտավորյալ զգալի չափով վնասումը, որը կատարվել է հրկիզման միջոցով» հոդվածով: