Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու մայրը՝ տիկին Անահիտ Խանջյան-Բագրատունին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
«Սիրելի Անահիտ մայրիկի մահվան կապակցությամբ մեր վշտակցությունն ենք հայտնում ընկեր Հակոբ Բագրատունուն, նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին»,-նշված է հայտարարության մեջ։