կարևոր
1843 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-13 13:18

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան զորամասեր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան զորամասեր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։ 

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։ 

Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ: