կարևոր
1693 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 12:58

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը բրիտանացի դիվանագետին և հանձինս նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: