Գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հրդեհի պատճառով Կազանում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Թաթարստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:
Նախ պայթել է հեղուկ գազի պահեստը, որին հաջորդել է 4-րդ աստիճանի բարդության հրդեհը:
Միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 2-ը՝ վնասվածքներ ստացել ու հիվանդանոց տեղափոխվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում» հոդվածի հատկանիշներով: