կարևոր
1658 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 12:28

Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. Մանե Գևորգյան

Իրավապահ մարմինները ստուգում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկատվության արժանահավատությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»: