17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Աֆղանստանի Հոսթ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Աֆղանստանի ոստիկանության տարածած հայտարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան Ալիշեր շրջանում: Հարձակման զոհ է դարձել ութ մարդ. նրանց թվում է «Խեզբ է Իսլամի» անդամներից մեկը (Աֆղանստանի իսլամական կուսակցություն):
Դեպքի առնչությամբ երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի վերցրել իր վրա:
Աֆղանստանում բախումներ են ընթանում իշխանական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև: Ավելի վաղ շարժման անդամները երկրի գյուղական հատվածներում զգալի տարածք են գրավել, այնուհետև հարձակում գործել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:
Աֆղանստանի ազգային անվտանգության և պաշտպանության ուժերը համատեղ գործողություններ են իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում: