Արդեն երկրորդ գիշերն է՝ Լիբանանի տարբեր քաղաքներում բազմամարդ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանության ուժեղացված ջոկատները եւ բանակն արցունքաբեր գազի կիրառմամբ փորձել են մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հրապարակից ցրել ցուցարարներին, որոնք էլ քարկոծել են վերջիններիս:
Իսկ հյուսիսային Տրիպոլի քաղաքում ընդհարվել են իրավապահներն ու բողոքի ակցիայի մասնակիցները, ինչի հետեւանքով 9 մարդ է հոսպիտալացվել:
Երկրում զարգվածային ցույցերն ու անկարգությունները վերսկսվել են ագզային արժույթի կտրուկ արժեզրկումից հետո: Կորոնավիրուսի համավարակն ավելի է խորացրել Լիբանանի տնտեսական ճգնաժամը: