կարևոր
1952 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-13 10:46

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարիներին կշարունակվի. նոր փաստաթուղթն ստորագրված է

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարիներին կշարունակվի. նոր փաստաթուղթն ստորագրված է

2020թ. հունիսի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ։ Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարաններ և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցներին բոլոր մարզերում: Գործընկերության արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները ապահովվել են առողջ սննդով՝ առողջության ամրապնդման և աղքատության հաղթահարման գլոբալ համատեքստում՝ ելնելով ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներից 2-րդով Հայաստանի Հանրապետության հանձնառության:

ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020թ.-ի ապրիլի 30-ին կնքված համաձայնագրով ամրագրվում է առաջիկա տարիներին համագործակցության ընդլայնման լայն օրակարգ: Այդ շրջանակներում ՀՀ ԿԳՍՄ նախարարության և ՊՀԾ–ի միջև այսօր կնքված մտադրությունների մասին նամակը նախատեսում է գործընկերության համակարգող մարմնի ստեղծում, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակում՝ Հայաստանի Հանրապետությունում կայուն դպրոցական սննդի ներդրմանն ուղղված համագործակցության ավելի լայն շրջանակը և երկարաժամկետ հարաբերությունները կարգավորելու համար: Բացի այդ, կհաստատվի համատեղ տարեկան գործունեության պլան: Ընդլայնված համագործակցությունը առաջիկա տարիները համար նարառում է նաև առողջ սննդի տեղական արտադրության կազմակերպում, բոլոր շահառու երեխաների համար տաք սննդի ապահովում, ոչ միայն ՊՀԿ շահառու չորս, բայց և արդեն Ազգային ծրագրին փոխանցված վեց մարզերում դպրոցական խոհանոցների վերանորոգման և սարքավորումներով հագեցման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաև կայուն դպրոցական սննդի կազմակերպման և մշտադիտարկման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: