կարևոր
1602 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 09:07

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ` 723 նոր դեպք ենք արձանագրել, մահերը թիվը` 6, բուժվածների թիվը` 442. իր ֆեսյբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ աշխատանքի եկել եւ նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա: