Հանրապետության տարածքում հունիսի 13-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +34, երեկոյան` +30 աստիճան տաքություն: