448 դիտում, 2020.06.12 23:36

Անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ

Անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անձնակազմը սահմանված ժամկետներում ծավալել է կապի հանգույցներ, բացազատվել են հրամանատարական կետեր, իրականացվել են ստորաբաժանումների ներդաշնակման գործողություններ:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կապի համակարգի աշխատանքի արդյունավետությունը: