05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անձնակազմը սահմանված ժամկետներում ծավալել է կապի հանգույցներ, բացազատվել են հրամանատարական կետեր, իրականացվել են ստորաբաժանումների ներդաշնակման գործողություններ:
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կապի համակարգի աշխատանքի արդյունավետությունը: