Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 11-ի դրությամբ կայացվել է 2699 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նույն օրվա դրությամբ իրականացվել է 26816 ստուգում, որից միայն 619-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։