Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի օրը հայտնի է: Այս մասին գրում է Sport-ը:
Մրցաշարի եզրափակիչը պլանավորվում է անցկացնել օգոստոսի 23-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմերի պատասխան հանդիպումները պլանավորվում է անցկացնել օգոստոսի 8-9-ին: Այնուհետև օգոստոսի 12-ին Լիսաբոնում կկայանան մինի-մրցաշար, որին կմասնակցեն 8 թիմեր և քառորդ եզրափակիչում ու եզրափակիչում կանցկացվեն մեկական հանդիպումներ: ՈՒԵՖԱ-ն այս ծրագիրը վերջնական և պաշտոնապես կհաստատի հունիսի 17-ին կայանալիք համաժողովի ընթացքում: