Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան նպատակ ունի մրցաշրջանը վերսկսել օգոստոսի 1-ին: Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
UCI-ը արդեն իսկ հաստատել է տղամարդկանց և կանանց համար նախատեսված մրցաշրջանի մյուս հատվածի օրացույցային պլանը: Աշխարհահռչակ «Տուր դե Ֆրանս»-ը կկայանա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 30-ը, «Զիրո դե Իտալիա»-ն հոկտեմբերի 3-25-ը, իսկ «Վուելտա Իսպանիա»-ն` հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 8-ը:
Միջազգային ֆեդերացիան պատանեկան գրեթե բոլոր մրցաշարերը հետաձգել է մեկ տարով` դրանք կկայանան 2021 թվականին:
Հեծանվասպորտի միջազգային բոլոր մրցաշարարերը դադարեցված են մարտից` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: