կարևոր
1649 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 21:23

Արտակարգ դրությունը կշարունակվի գործադիրի սահմանած ռեժիմով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովը հատուկ նիստ հրավիրեց կապված արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման հետ:

Մինչ խորհրդարանի ներսում քննարկումներն էին ընթանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերահաստատում էր՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է ուժ կիրառել, Ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա էր իրականացվում. պահանջն էր՝ քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ անելու իրավունքը, որից զրկված են՝ կապված արտակարգ դրության հետ: Ցույցի մասնակից իրավապաշտպանները խորհրդարանի շենքի մոտից, ապա նրանց աջակիցներն արդեն ոստիկանության դիմացից բերման ենթարկվեցին:

Նիստից մանրամասներն՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: