կարևոր
1125 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 20:45

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սպիտակում ոստիկանների և կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սպիտակ քաղաքում ոստիկանների և կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին։ ՀՀ վարչապետը հրապարակել է այդ միջադեպի տեսանյութի ամբողջական տարբերակը և գրել, որ ոստիկանները սխալ են քաղաքացու հետ հարգալից և պաշտոնական բառապաշարով չխոսելու համար։

«Ոստիկանները սխալ են քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից եւ պաշտոնական բառապաշարով չխոսելու համար, ինչի կապակցությամբ արժանի են բանավոր նկատողության։ Մնացած մասով ճիշտ են գործել եւ արժանի են խրախուսման»,-գրել է Փաշինյանը։

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես է մի կին հրաժարվում պատշաճ կերպով կրել դիմակը և այնուհետ չի ցանկանում գնալ ոստիկանության բաժանմունք: