կարևոր
1336 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 19:54

Արագածոտնի մարզպետարանում 6 հոգի վարակվել է կորոնավիրուսով

Արագածոտնի մարզպետարանում 6 հոգի վարակվել է կորոնավիրուսով

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվել է 6 անձ, որոնցից մեկը վարչության պետ է, մեկը՝ բաժնի պետ, իսկ մյուսները՝ մասնագետ: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ վարակվածներից 2-ն ամբողջությամբ ապաքինվել են և վերադարձել աշխատանքի, իսկ մյուս 4 աշխատակիցները, թեև ապաքինվել են, սական մի քանի օր կինքնամեկուսանան, որպեսզի իսպառ չեզոքացնեն վարակելու հավանականությունը:

Դեռ ինքնամեկուսացած է վարչություններից մեկի պետը:

Բացի 6 վարարակակիրներից, մարզպետարանի ևս 6 աշխատակիցներ ինքնամեկուսացել էին, քանի որ «կոնտակտավոր» էին: Մերի Բադալյանը նշել է, որ 4 վարարակիրներից բացի, մյուս բոլոր ինքնամեկուսացածներն արդեն վերադարձել են աշխատանքի: