կարևոր
976 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 19:22

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք

Հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան կին: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ եւ Ծովինար (ցավով պետք է արձանագրենք, որ տեւական դադարից հետո Ծովինարում կրկին նոր դեպք է հաստատվել) համայնքներում:

Մեծ Մասրիկ*, Զոլաքար*, Ծովազարդ*, Ծովակ*, Ծակքար*, Աստղաձոր*, Գանձակ* եւ Վարդենիկ* համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, իմ խնդրանք հորդորն է ձեզ` ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունը, սոցիալական բարձր պատասխանատվություն դրսեւորել, հետեւել հակահամաճարակային կանոններին, կրել դիմակ, խուսափել մարդկային կուտակումներից եւ շփումների ժամանակ պահպանել ֆիզիկական հեռավորություն»,-գրել է մարզպետը։