կարևոր
1599 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 18:44

Կալանավորված անձի համար բերված դեղորայքի տարայում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Կալանավորված անձի համար բերված դեղորայքի տարայում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 12-ի ժամը 15։15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ս. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Պ.-ի համար բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Կարդիոմագնիլ» մակնշմամբ տարայի խցանում առկա թաքստոցից հայտնաբերվել են 1.87 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.00 և 3.05 գրամ քաշերով, մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածներ, իսկ «Vitamin C»-ի տարայի խցանի միջից հայտնաբերվել է 2.73 գրամ քաշով, արտաքուստ անհայտ ծագման դեղնավուն, կասկածելի զանգված։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։