կարևոր
1176 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 18:04

Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնել էին Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին։ Այն ժամանակ պնդում էին, որ դերասանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, եւ նրան բժշկական օգնություն էր հարկավոր։ Սկզբում տեղեկություններ հայտնվեցին ինֆարկտի մասին, որոշ ժամանակ անց հաղորդեցին ենթադրյալ ինսուլտի մասին։ Այս մասին հայտնում է starhit.ru-ն:

Հիմա էլ հայտնի է դարձել, որ արտիստը տուն է գնացել։

Նա այս պահին տանն է, սակայն շուտով նրան ծրագրում են քաղաքից դուրս տանել, լրագրողներին հայտնել է արտիստի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ բժիշկներն Արմեն Բորիսովիչի մոտ ոչ մի լուրջ առողջական խնդիր չեն հայտնաբերել։

«Տրամադրությունը լավ է, իրեն լավ է զգում, երբ եղանակը լավանա, քաղաքից դուրս գնալ կծրագրենք»,- ասել է Սողոմոնյանը: