կարևոր
962 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 17:45

Երևանի Գուրգեն Մահարու փողոցում 13-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ վերջինս հոսպիտալացվել է

Երևանի Գուրգեն Մահարու փողոցում 13-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ վերջինս հոսպիտալացվել է

Հունիսի 12-ին, ժամը 12։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 136 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանվել Վ․) վրաերթի է ենթարկել Արտաշես Խ․-ին (ծնված 2007 թ․)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։