կարևոր
1066 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 17:17

Ճանապարհային ոստիկանները կեղծ դիվանագիտական համարանիշերով մեքենա են հայտնաբերել

Ճանապարհային ոստիկանները կեղծ դիվանագիտական համարանիշերով մեքենա են հայտնաբերել

Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում։

Բացի այդ, վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։ Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են»։