կարևոր
1585 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 16:46

Փաշինյանը խոսեց վիրուսից մահերի պատմությունը ներկայացնելով ապատեղեկատվությունը վերացնելու մասին

Փաշինյանը խոսեց վիրուսից մահերի պատմությունը ներկայացնելով ապատեղեկատվությունը վերացնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց պատմությունը ներկայացնելով ապատեղեկատվությունը վերացնելու մասին հարցին:

Փաշինյանն այս մասին խոսեց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին:

«Պնդումներ կան, որ Հայաստանում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել: Կարո՞ղ է իմաստ ունենա, որ այդ ընտանիքների պատմությունները ներկայացնենք: Ընտանիքներ կան, որտեղ ոչ թե մեկ, այլ երկու մահ է գրանցվել: Չեմ բացառում, որ լինեն դեպքեր, որ երեք մահվան դեպք լինի: Պետք է մարդիկ իմանան այս տեղեկատվության մասին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի, գուցե իմաստ ունի՞ մտածել այդ մեխանիզմների մասին»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։