24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկանում ենք ԴԱՏԱԼԵՔՍ դատական-տեղեկատվական համակարգից։
Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։
Նշենք՝ դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով: