կարևոր
1454 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 15:54

Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված 18 քաղաքացի կա. Նաիրա Զոհրաբյան

Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված 18 քաղաքացի կա. Նաիրա Զոհրաբյան

Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված 18 քաղաքացի կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ավելի վաղ Արաբկիրի բաժին էր այցելել։

«Տեսել եմ Նարեկ Սամսոնյանին, Արսեն Բաբայանին, իրենք պնդում են, որ ակցիա չեն իրականացրել, պահպանել են սոցիալական հեռավորությունը»,- նշեց նա։

Նշենք, որ քիչ առաջ բերման են ենթարկվել ոստիկանության Արաբիրի բաժնի մոտ հավաքված քաղաքացիները։ Մի քանի տանսյակ քաղաքացիներ՝ այդ թվում հասարակական-քաղաքական գործիչներ, հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ այն բանից հետո, երբ ԱԺ-ի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո բերման էր ենթարկվել 4 իրավաբան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։