կարևոր
2271 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 15:35

Լիբանանում, Թուրքիայի աջակցությամբ, ցույցեր են անցկացվել՝ լիբանանահայության դեմ

Լիբանանում, Թուրքիայի աջակցությամբ, ցույցեր են անցկացվել՝ լիբանանահայության դեմ

Լիբանանում, Թուրքիայի աջակցությամբ, ցույցեր են անցկացվել՝ լիբանանահայության դեմ: Ամեն ինչ սկսվել է, երբ ազգությամբ թուրք, բայց լիբանանցի ներկայացած մի անձ Լիբանանում հայազգի հայտնի լրագրող Նշան Տեր-Հարությունյանի հասցեին վիրավորական արտահայություններ է հնչեցրել, նրան գաղթական անվանել:

Ի պատասխան՝ լրագրողը նշել է, որ Էրդողանը, Թուրքիան եւ օսմանցիները նենգ են: Դրանից հետո մի խումբ անձինք հակահայ արշավ են սկսել՝ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը, աջակցություն հայտնելով Թուրքիային:

Լիբանանում հայկական երեք կուսակցությունները, հատուկ նիստից հետո, համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել սադրանք հրահրած անձին: Միեւնույն ժամանակ, հայկական համայնքի անդամներին կոչ են արել չտրվել սադրանքներին:

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին էլ ստեղծված դրությունը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լիբանանի ներքին գործերի նախարարի հետ: Վերջինը խոստացել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ ձերբակալել հակահայ արտահատություններ հնչեցրած անձին: «Ազդակ» օրաթերթի փոխանցմամբ՝ ձեւավորվում է նաեւ հայ եւ արաբ փաստաբանների խումբ, որը պետք է հայց ներկայացնի դատարան: