Ոստիկանությունը Արաբկիրի բաժնի մոտից բերման ենթարկեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին սատարողներին։
Ոստիկանությունը կոչ արեց կամովի դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում՝ երեք րոպեից բերման կենթարկեն ոստիկանության պահանջը չկատարելու համար։
Բերման ենթարկվեցին իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու ևս մի քանի քաղաքացիներ։