Ոստիկանությունը ԱԺ դիմաց իմ իրականացրած միայնակ ակցիան, որակեց որպես հանրային հավաքին մասնակցություն և ինձ բերման ենթարկեցին, Facebook-ի իր էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
«Չգիտեմ ուր են հիմա ինձ տանում, բայց տանում են: Ոչ արտակարգ դրության երկարացմանը: Նիկոլը զրկում է մեզ մեր իրավունքներից», - գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանները բերման էին ենթարկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին։