կարևոր
1646 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-12 13:51

Կորոնավիրուսով վարակված 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման իր հերթին

Կորոնավիրուսով վարակված 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման իր հերթին

Երեկվա տվյալներով կորոնավիրուսով վարակված 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանտը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Իրավիճակը համեմատած 5-6 օրվա հետ էական տարբեր է։ Եվ մենք տեղի բացակայության պատճառով մերժման դեպք չունենք»,- ասաց նա։

Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ բոլոր բուժհիմնարկները ներգրավված չեն կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործընթացում։

«Բոլոր բժշկական կենտրոնները չեն զբաղվելու Covid-ի բուժումով, որովհետև դա սխալ է։ Խնդրում եմ մի տրվեք գայթակղությանը՝ Covid-ը բոլոր բուժհիմնարկներ մտցնելու, որովհետև կորոնավիրուսը վարակիչ հիվանդություն է, ոչ թե մի պարզ պրոցեդուրա։

Չի մտցվելու մի քանի պատճառով՝ հակահամաճարակային պատճառով, որովհետև ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն այդ պայմանները, չեն մտցվելու այն պատճառով, որովհետև այդ հիվանդանոցներն այլ կարևոր գործով են զբաղվում, չեն կարող իրենց գործը թողնել, որովհետև մարդիկ այլ հիվանդություններով էլ են հիվանդանում ու դժբախտաբար մահանում։ Մենք չենք կարող կարևոր բժշկական ծառայությունները դնել կասկածի տակ միայն այն պատճառով, որ հիվանդանոցն ուզում է միայն Covid-ով զբաղվել»,- ասաց նա։