18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՀՀ առողջապահության համակարգը պատրաստվում է նաև աշնանը կորոնավիրուսի տարածման առավել մեծ ակտիվացմանը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Պետք է տխրեցնեմ բոլորին. բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են: Մեզ մոտ դա նոյեմբեր ամսին է տեղի ունենում, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ փակ տարածքներում, և ավտոմատ վարակման տեմպն աճում է: Կորոնավիրուսի վտանգը, նույնիսկ հաղթահարած երկրներում մնում է ուժեղ և մեծ հենց ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով: Մենք էլ ենք պատրաստվում աշնանը՝ չնայած, հիմա էլ խնդիրներ ունենք»,- ասել է Թորոսյանը:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: