16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ին և կերկարաձգի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ: Այս մասին գրում է The Sun-ը:
Ըստ պարբերականի, Վան Դեյկը կշարունակի համագործակցությունը «Լիվերպուլ»-ի հետ և նոր պայմանագիր կկնքի թիմի հետ մրցաշրջանի ավարտից հետո: Այն նախատեսված կլինի 5 տարվա համար: Պաշտոնապես այդ մասին կհայտարարվի հուլիսին:
Նոր պայմանագրով Վան Դեյկը կդառնա «Լիվերպուլ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ: