01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Իտալիայի Բերգամո քաղաքում, որն ամենաշատն է տուժել է կորոնավիրուսից, կհարցաքննեն երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, քանի որ Covid-19-ից մահացած մարդկանց հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության մեջ եւ պահանջել են հետաքննություն անցկացնել: Կոնտեն հայտարարել է, որ վախենալու ոչինչ չունի։ Այս մասին հաղորդում է BBC.com-ը։
Մահացածների հարազատները կարծում են, որ Բերգամոյում եւ կորոնավիրուսի բռնկման այլ հիմնական էպիկենտրոններում անհրաժեշտ էր կարանտին սահմանել ավելի վաղ, քան դա արել էին իշխանությունները:
Քաղաքի դատախազությունը 50 իրավաբանական բողոք է ստացել Noi Denunceremo հասարակական կազմակերպությունից, որին անդամակցում են մահացածների հարազատները: Նրանք կարծում են, որ Լոմբարդիայի երկու քաղաքները՝ Ալցանո-Լոմբարդո և Նեմբրո, պետք էր կարմիր գոտի հայտարարել կորոնավիրուսի հայտնաբերումից անմիջապես հետո:
Իտալիայում սա առաջին խմբային հայցն է՝ համավարակի հետ կապված: Դատախազությունը վարչապետից բացի հարցաքննելու է նաև ներքին գործերի և առողջապահության նախարարներին: Դատախազները պետք է որոշեն՝ արդյոք կան հիմքեր հանցավոր անփութության մեղադրանք սահմանելու համար: