Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ գեներալ-մայոր Նատիկ Ալիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել պահեստազոր: Ըստ տեղեկությունների՝ գեներալ-մայոր Ալիևին թոշակի են ուղարկել այն բանի համար, որ նրանք չեն կարողացել պահպանել կորոնավիրուսի տարածումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում, և նրա պաշտոնանկությունը ցուցադրական պատիժ է։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես խոստովանել էին բանակում վարակվածների առկայության մասին:
Ըստ տարբեր տվյալների՝ կորոնավիրուսը տարածվել է ադրբեջանական բանակի մի շարք զորամասերում, անգամ շփման գծի հատվածում գտնվող զորքերում։