կարևոր
1137 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 12:35

Թուրքիայում «լրտեսության» գործով լրագրող է կալանավորվել

Թուրքիայում «լրտեսության» գործով լրագրող է կալանավորվել

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող «քաղաքական և ռազմական լրտեսություն» գործով հետաքննության շրջանակներում հունիսի 8-ին բերման ենթարկված լրագրող Մյույեսեր Յըլդըզը կալանավորվել է, իսկ Իսմայիլ Դյուքելը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ Մյույեսեր Յըլդըզը OdaTV լրատվական պորտալի Անկարայի լրատվական ծառայության տնօրենն է, իսկ Իսմայիլ Դյուքելը՝ TELE1 հեռուստաալիքի ներկայացուցիչն Անկարայում։

Ըստ OdaTV-ի՝ Յըլդըզը, որը ռազմական թեմաներ է լուսաբանում, ձերբակալվել էր իր տան խուզարկությունից հետո, որի ընթացքում ոստիկաններն էլեկտրոնային նյութեր էին առգրավել։

Նրանց հարցաքննել է Անկարայում ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պատասխանատու գլխավոր դատախազի օգնական Վեյսել Քաչմազը։

Յըլդըզի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորման որոշման պատճառը OdaTV-ում հրապարակված հետևյալ վերնագրերով լուրերն են՝

«Ովքե՞ր են այն թուրք հրամանատարները, որոնք հանդիպել են Հաֆթարի հետ»

«Ո՞ր հրամանատարն է գնացել Լիբիա․․․Իր փոխարեն ո՞վ է եկել»։