կարևոր
1055 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 12:32

Մոսկվայից նեղ մասնագետների թիմ է գալիս Հայաստան

Բժիշտ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան։

Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանաող կամավորների խմբին։

Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել...

Բժիշկների թիմը ամենայն հավանականությամբ Երևանում կլինի մի քանի օրից»,-գրել է Տեր-Մինասյանը։